FAF ֆուտբոլասերների շարժման 9 անդամներն ազատ են արձակվել
Սպորտ
23:50 03/03/2025
Հայաստան

FAF ֆուտբոլասերների շարժման 9 անդամներն ազատ են արձակվել

 Ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել նախօրեին տեղի ունեցած  բողոքի ակցիայի համար։ Այդ մասին տեսանյութ է հրապարակվել FAF-ի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և ընդհատել «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպումը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ FAF շարժումը մինչ այդ հայտարարություն էր տարածել, որ վերսկսում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով տարբեր ակցիաները, այդ թվում նման ֆորմատի և նախապես ներողություն էին խնդրել ակումբներից և երկրպագուներից, որ ստիպված են լինելու ակցիաներն անել ֆուտբոլային խաղերի ժամանակ։

Placeholder
FAF ֆուտբոլասերների շարժման 9 անդամներն ազատ են արձակվել