Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար»-ի է արժանացել
Մշակույթ
09:50 03/03/2025
Աշխարհ

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար»-ի է արժանացել

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։ 

«Anora»-ն ճանաչվել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ»-ը։ 

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Anora» ֆիլմի համար։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» է ստացել  Շոն Բեյքերն՝ իր «Anora» ֆիլմով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։ 

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի տակ,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ «դու նման ես իմ 18-ամյա դստերը»։ Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» է ստացել  Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմի համար:

 «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ու «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել Քիրան Քալկինը «(A Real Pain») և Զոի Սալդանան («Emilia Pe՛rez»):

 

Placeholder
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար»-ի է արժանացել