Չգիտեմ՝ ինչ եմ զգում, ժողովուրդ ջան. Վաչե Թովմասյան
Մշակույթ
11:32 03/03/2025
Հայաստան

Չգիտեմ՝ ինչ եմ զգում, ժողովուրդ ջան. Վաչե Թովմասյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։

Վաչե Թովմասյանը մրցանակաբաշխության ընթացքից ակտիվորեն լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել ինսթագրամի իր էջում։

«Չգիտեմ, թե ինչ եմ զգում, ժողովուրդ ջան»,- նշել է նա տեսանյութերից մեկում։

Թովմասյանի նախկին կինը՝ Գայանե Մանուկյանն արձագանքել է դերասանի հաջողությանն ու նշել.

«Ավելի հպարտ հնարավոր չէ լինել։

Սա թող մնա էստեղ՝

Հիշելու, որ երազանքի հետևից հետևողական գնացողը միշտ հասնում է իր նպատակին
Հիշելու, որ մեկ մեկ պետք է բաց թողնել մարդկանց, որ թռնեն բարձր։
Հիշելու, որ անհնար բան չկա։
Հիշելու, որ միշտ ամեն ինչ դեռ առջևում է»։

 

Placeholder
Չգիտեմ՝ ինչ եմ զգում, ժողովուրդ ջան. Վաչե Թովմասյան