Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մաhաgած Սոնա Մնացականյանի հորեղբայրը  դատարանում վատացել է, ինֆարկտ է ստացել
Իրավունք
17:52 03/03/2025
Հայաստան

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մաhաgած Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատարանում վատացել է, ինֆարկտ է ստացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված  և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան  Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նա սրտամկանի ինֆարկտ է ստացել։

«Նա տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեց փաստաբանտ։

Ինչ վերաբերում է դատական նիստին, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այսօր հարցաքննվել է դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետը։

«Արդեն երկրորդ նիստն է՝ նա հարցաքննվում է։ Անիմաստ հարցաքննություն էր, ըստ էության, կրկնվող հարցեր էին։

Այսօր ավարտվեց հարցաքննությունը, պաշտպանության կողմը ժամանակ խնդրեց կրկնակի փորձաքննության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, թեև մեկ անգամ ներկայացրել էր, դատարանը մերժել էր։ Այս անգամ խնդրեց ժամանակ տրամադրել, ասաց՝ այլ հիմնավորումներով են ներկայացնելու»,- մանրամասնեց Ր. Ասլանյանը։

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել 2022 թ. ապրիլի 26-ին։ Վրաերթի հետևանքով մահացած հղի կինը՝ Սոնա  Մնացականյանը, դեպքի պահին անցնելիս է եղել հետիոտնային անցումով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Նա ձերբակալվել էր, այնուհետև  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրվել։

Placeholder
Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մաhաgած Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատարանում վատացել է, ինֆարկտ է ստացել