ՈւՂԻՂ. Ռ. Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի դիմաց
Քաղաքական
13:23 03/03/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Ռ. Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի դիմաց

Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առջև անցկացվում է Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա, որին մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, քաղաքացիներ։

«Մենք գիտենք, որ լկտի ու տոտալիտար դրսևորումներով ղեկավարն այնպես է արել, որ Ստեփանակերտում չի եղել Կարմիր Խաչի կոմիտե։ Բայց չի կարելի է բավարարվել սրանով, քանի որ սա միջազգային կոմիտե է, բազմիցս ապացուցվել է, այն, ինչ կարող է անել Կարմիր Խաչի կոմիտեն, որևէ մեկը չի կարող անել»,-հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա մանրամասնեց, այստեղ են, քանի որ աննախադեպ գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանում։

«Դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև դատվում է միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես։ Այստեղ մենք եկել ենք, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են հայերի նկատմամաբ ցեղասպան թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,-ասաց Ալավերդյանը։

Placeholder
ՈւՂԻՂ. Ռ. Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի դիմաց