Ի՞նչ է փոխվել, ռիսկերն արդյոք վերացե՞լ են,  որ Ամուլսարը պետք է դառնա հանք, ոչ թե մնա սար. Թագուհի Թովմասյան
17:23 04/03/2025
Հայաստան

Ի՞նչ է փոխվել, ռիսկերն արդյոք վերացե՞լ են, որ Ամուլսարը պետք է դառնա հանք, ոչ թե մնա սար. Թագուհի Թովմասյան

Ի՞նչ է փոխվել, որ Ամուլսարը պետք է դառնա հանք, ոչ թե մնա սար։ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանին հարցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցրեց, որ հանքի շահագործման դեմ պայքարող կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր ընդգրկված են իշխող ուժի շարքերում։

«Օրենսդրության առումով կարող եմ ասել, որ Շրջակա մջավայրի նախարարությունը որևէ գործառույթ չունի իրականացնելու, գիտեք դատական պրոցեսի մեջ է։ Այդ պրոցեսների հանգուցալուծման արդյունքում պարզ կլինի, մենք որևէ գործառույթ ունե՞քն, թե՞ ոչ»,-ասաց Սիմիդյանը։

Արձագանքելով նախարարին՝ պատգամավորը խնդրեց, հարցի պատասխանը տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ռիսկերն արդյոք վերացե՞լ են։ 

«Ես խոսում էի մեր ոլորտի մասին, Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը վաղուց է արել, այս պահին, ինչպես ասեցի, մեր գերատեսչությունը չունի անելիք»,-ասաց ՔՊ-ական պաշտոնյան։

Placeholder
Ի՞նչ է փոխվել, ռիսկերն արդյոք վերացե՞լ են, որ Ամուլսարը պետք է դառնա հանք, ոչ թե մնա սար. Թագուհի Թովմասյան