Ամուլսարի շահագործումն անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն. Ավետիսյան
Տնտեսություն
17:52 04/03/2025
Հայաստան

Ամուլսարի շահագործումն անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն. Ավետիսյան

«Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվում է օտարերկյա կապիտալի փախուստ, տնտեսական անվտանգության ռիսկերն ավելանում են», - ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ առանց ռուսական  ոսկու վերարտահանման 2025 թ. հունվարին արդեն իսկ գրանցվել է արդյունաբերության ոլորտի երկնիշ՝ 10,4 տոկոս անկում, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 40 տոկոսով, արտահանումը՝  49 տոկոսով։

«Ի դեպ, տարիներ շարունակ Ամուլսարի ոսկու հանքավայրի  շահագործումը անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն»,- ասաց Թ.Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ամուլսարի շահագործումն անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն. Ավետիսյան