«Հրապարակ». ՔՊ-ում մտածում են կոալիցիա կազմել և իշխանությունը զավթել
Օրվա մամուլ
08:48 04/03/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում մտածում են կոալիցիա կազմել և իշխանությունը զավթել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ: Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։ Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երևանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։ Պատահական չէ, որ 2 օր առաջ կարճվեց Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել և իշխանությունը զավթել` հաղթած ուժին զրկելով համայնքի կառավարումից։

Ի դեպ, համայնքում խոսակցություններ կան, որ թեկնածուներից ոմանք ընտրակաշառքի խոստումներ են տալիս, անգամ անձամբ են այցելում մարդկանց տներ: Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որ նախորդ ընտրություններում ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց չկարողացավ համայնքապետ ընտրվել, առատ խոստումներ է տալիս համայնքի բնակիչներին` ընտրվելուց հետո բոլոր խնդիրները լուծել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում մտածում են կոալիցիա կազմել և իշխանությունը զավթել