Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,-այս մասին հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ձերբակալվածը քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանն է։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 8 անձանց, որից 4-ը կալանավորվեցին։
Կալանավորվել են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։
Գործով նախաքննությունը շարունակվում է։