Ադրբեջանը հայտարարել է երկրում ԿԽՄԿ գրասենյակը փակելու մտադրության մասին
Քաղաքական
23:13 05/03/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը հայտարարել է երկրում ԿԽՄԿ գրասենյակը փակելու մտադրության մասին

Բաքուն մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահվա Հուսեյնովային, հայտնում են, որ համապատասխան ծանուցում է ուղարկվել կոմիտեին։

«Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին»,-ասվում է Report գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայում ներկայացուցչությունը կապի մեջ է իշխանությունների հետ։

Placeholder
Ադրբեջանը հայտարարել է երկրում ԿԽՄԿ գրասենյակը փակելու մտադրության մասին