Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները ԱՄՆ-ում արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը
Մշակույթ
14:30 05/03/2025
Հայաստան

Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները ԱՄՆ-ում արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում:

Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:

Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացումը:

Ներկայացումներն արժանացել են տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:


 

Placeholder
Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները ԱՄՆ-ում արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը