Ձեր իշխանության օրոք 20 անգամ աճել է խաղերի ոլորտը և պատիկներով նվազել է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
17:38 05/03/2025
Հայաստան

Ձեր իշխանության օրոք 20 անգամ աճել է խաղերի ոլորտը և պատիկներով նվազել է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան

«Ձեր թիմում այս խնդրի վերաբերյալ կարծես միանշանակ դիրքորոշում չկա, կարևորը ո՞րն է՝ հարկենք այդ ոլորտը մի քիչ շատ, թե՞, ի վերջո, այս ոլորտն էական խնդիրներ է առաջացնում հանրային կյանքում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսիյանը։

Նա նկատեց, որ ըստ վիճակագրության գործող իշխանության օրոք 20 անգամ աճել է խաղերի ոլորտը և պատիկներով նվազել է հարկային բեռը։

Նա հարցրեց, թե խնդիրը ոլորտ ֆիսկալ շատ հարկե՞լն է, թե՞ այդ վտանգավոր ոլորտի սահմանափակումը։

«Մենք տուրքը բարձրացրել ենք մի քանի անգամ, խաղադրույքներից սահմանել ենք որոշակի տուրք, փակվածների, բուքմեյքերական գրասենյակները, խաղային ապարատները, գովազդը փակելուց հետո, կրկնապատկում ենք խաղադրույթի վրա դրված տուրքը»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց որ այդ հարցում այնքան ռադիկալ է տրամադրված, որ առաջարկել է տարբեր կարգավորումներ և խստացումներ, որոնց ի պատասխան ասել են, թե ոլորտը կփակվի ինքն էլ ասել է, թող փակվի։

Ավետիսյանն ասաց, որ ներկայում առանց լիցենզիայի Հայաստանում բուքմեյքերական ընկերություններ կան, իսկ հարկերի նարձրացումը խնդիրը չի լուծում։

Փաշինյանը կրկին կրկնեց, թե այդ հարցում ռադիկալ է տրամադրված։

Placeholder
Ձեր իշխանության օրոք 20 անգամ աճել է խաղերի ոլորտը և պատիկներով նվազել է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան