Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրասնոդարում բնակելի շենքում գազի պայթյունից կան տուժածներ, նաև՝ ծանր
Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկում գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպից հետո 25 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, ուղարկվել են ժամանակավոր կացարաններ։
Փլուզման վայրում աշխատում է 140 աշխատակից և 38 տեխնիկա։ Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանի ղեկավար Սերգեյ Սիդորենկոն հայտնել է, որ տուժածներից մեկը՝ 32-ամյա տղամարդը, մարմնի 70%-ի այրվածքներ է ստացել։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։ Եվս մեկ տուժած ազդրի կոտրվածքով տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ի գիշերը։ Հինգ հարկանի բնակելի շենքում պայթել է կենցաղային գազ, և փլուզվել է մուտքերից մեկի չորրորդ և հինգերորդ հարկերի առաստաղը։ Բնակիչներին շենքից տարհանել են փլատակների մաքրման ընթացքում։