Սա խայտառակություն է, խայտառակություն․ Փաշինյանը՝ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործի մասին
Քաղաքական
19:46 05/03/2025
Հայաստան

Սա խայտառակություն է, խայտառակություն․ Փաշինյանը՝ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործի մասին

2022թ․-ի մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի կնոջը, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Փաշինյանին դիմելով, Վարդանյանն ասաց․ «Դեպքից երեք տարի անց ունենեք անընդհատ ձգձգվող դատավարություն, անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը գեթ մեկ օր պատասխանատվություն չի կրել, նույնիսկ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ, կարծեք՝ որևէ բան չի եղել։ Այս ամենն այնքան է ձգձգվել, որ օրինակ՝ Սոնա Մնացականյանի հայրն արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին դատական նիստին հորեղբայրը կաթված է ստացել։ Ես ուզում եմ հասկանալ՝ որևէ մեկը կարող է տրամաբանորեն բացատրել՝ ոնց է ստացվել, երբ հարցը վերաբերում է որևէ քպ-ականի կամ խնձոր նետածի, միանգամից՝ րոպեների ընթացքում հայտնաբերվում ու կալանավորվում են։ Բայց երբ հարցը վերաբերում է էսպիսի դեպքերին, որոնց պատասխատվությունը ձեզ է վերաբերվում, որևէ հետևանք դա չի ունենում։ Երկակիությունը, դատական գործերին միջամտությունն էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ»։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ես կարող եմ իմ անձնական օրինակը բերել, երբ մի շարք խնդրահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքում տեղի ունեցած դեպքով, իմ դեմ գործողություն իրականացրած անձանձ նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է որ պարտվում են»։

Անդարդառնալով Սոնա Մնացականյանի մահվան դեպքին Փաշինյանն արձագանքեց․ «Տուժողին իմ հեռախոսի համարը տվել եմ։ Նոր բացեցի նայեցի՝ վերջին անգամ ինձ 2022թ․-ի հունիսի 6-ին։ Դուք կամ տուժող կողմն ունե՞ք որևէ հիմք, որ ես միջամտություն եմ արել դատական գործին։ Ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի, ինչ լաբորատոր հետազոտություն ուզում է լինի։ Ես անգամ հեռախոսը չեմ վերցրել որևէ մեկին մի բան անգամ չեմ հարցրել։ Արդյունքում ստացվել է խայտառակ մի բան, սա խայտառակություն է, խայտառակություն։Մյուս կողմից էլ՝ դա ապացույց է, որ ես ոչ մի անգամ հեռախոսս չեմ վերցրել ու ոչ մեկին խորհուրդ չեմ տվել»։

Արձագաքելով Փաշինյանին , Վարդանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հաճախ է ձեռքը հեռախոս վերցնում և հրահանգում կալանավորել այս կամ այն անձին, օրինակ՝ Արթուր Վանեցյանին, որի հետ կապված ձայնագրությունը տարածվել էր համացանցում։

«Կա ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվության բացակայություն, օրինակ՝ դեպքի մեղավորին աշխատանքից ազատում»,- արձագանքեց Քրիստինե Վարդանյանը։

«Պոտության մեջ կան մեխանիզմներ պատասխանատվությունը որոշելու։ Ես էլ եմ ասում ՝ լավ չեն աշխատում։ Ի՞նչ անենք, գերանդին առնենք ընկնենք սրա-նրա հետևի՞ց»,- ասաց Փաշինյանը։

Placeholder
Սա խայտառակություն է, խայտառակություն․ Փաշինյանը՝ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործի մասին