ՈւՂԻՂ. 2017 թվականից հետո այս տարի առաջին անգամ Արարատյան դաշտում հաստատվեց ձնածածկույթ. Լևոն Ազիզյան
Հասարակություն
10:54 05/03/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. 2017 թվականից հետո այս տարի առաջին անգամ Արարատյան դաշտում հաստատվեց ձնածածկույթ. Լևոն Ազիզյան

«2025 թվականի հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -4,4 աստիճան, որը նորմայից բարձր է եղել 2,4 աստիճանով։ Հունվարը չորային է եղել Հայաստանի ողջ տարածքում»,- ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Նա նաև  տեղեկավրեց, որ փետրվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -6,7 աստիճան, նորմայից ցածր է եղել 1,5 աստիճանով։

Փետրվարի 14-ից հետո, 2017 թվականից ի վեր, Արարատյան դաշտում առաջին հաստատվեց ձնածածկույթ։ Փետրվարի 19-23-ւ հզորչ ցիկոլի անցման պայմանավորված հայաստանի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայից ավելի տեղումներ»,- ասաց Լ. Ազիզյանը։ 

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսում կներկայացնեն 2024-2025 թվականներին դիտված ձմեռվա հիդրոօդերևութաբանական պայմանները և առաջիկա օրերի ու մարտ ամսվա եղանակային կանխատեսումը։

 

Placeholder
ՈւՂԻՂ. 2017 թվականից հետո այս տարի առաջին անգամ Արարատյան դաշտում հաստատվեց ձնածածկույթ. Լևոն Ազիզյան