Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ. Ալբերտ Բազեյան
«Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք բոլորվին այլ իրողությանում կլինեինք։ Եթե պատերազմ լիներ, պատերազմում չէինք պարտվի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության չէր լինի, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
Նա Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել։
Բազեյանի խոսքով, Փաշինյանն իր կյանքի ընթացքում միշտ թշնամաբար է տրամադրված եղել հայոց բանակի, Վազգեն Սարգսյանի ու Արցախի հանդեպ։
«Նա միշտ Արցախը համարել է բեռ Հայաստանի համար, նա ապականում է, պղծում է մեր ազգային արժեքները, ուրանում է Ցեղասպանությունը, ուրանում է Արևմտյան Հայաստանը։ Բնականաբար, որևէ իշխանություն հավերժ չէ, Նիկոլ փաշինյանական իշխանության անկմանը հաջորելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը, Հայաստանում կձևավորվի շուտով նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի, մեր ազգային շեհերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն»,-ասաց Բազեյանը։