ՔՊ-ն ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը, նաև մեքենաների ներկրումը բարդացնող օրենքը
Տնտեսություն
12:51 05/03/2025
Հայաստան

ՔՊ-ն ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը, նաև մեքենաների ներկրումը բարդացնող օրենքը

ԱԺ ՔՊ խմբակցությունը գերարագ ռեժիմով քննարկեց և սպառեց նստաշրջանի ողջ օրակարգը, բացառությամբ Հայկ Սարգսյանի հեղինակած Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագծի, որը կընդունի այսօր՝ մեծ ընդմիջումից հետո։

Ընդունվեց՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  (Երկրորդ ընթերցմամբ), 

Երիտասարդական քաղաքականության մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթ (Երկրորդ ընթերցմամբ) նախագծերը։

 

Placeholder
ՔՊ-ն ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը, նաև մեքենաների ներկրումը բարդացնող օրենքը