Ըստ կառավարության 10%-ի շահութահարկը ՓՄՁ-ի համար բարձր չէ, բայց գերշահույթ ստացող կազինոների համար բարձր է. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
10:40 06/03/2025
Հայաստան

Ըստ կառավարության 10%-ի շահութահարկը ՓՄՁ-ի համար բարձր չէ, բայց գերշահույթ ստացող կազինոների համար բարձր է. Թադևոս Ավետիսյան

«Հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի ձևով կլինի խստացումը և հարկային բեռի՝ ի կզբանե նախատեսվող չափը  նվազեցրել ենք մի քանի անգամ»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հիմնավորելով մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը, որով խաղային բիզնեսի համար բարձրացվում է պետական տուրքը։

Թունյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերով հիմնավորեց, որ անկախ ամեն ինչից՝ ոլորտի առանձնահատկություններից, հարկը պետք է լինի տրամաբանական և այն չի կարող ավելի մեծ լինել քան այն եկամուտը, որն այդ ընկերությունները ստանում են։

Նա նշեց, որ պետք է խաղային օպերատոր ունենալ մինչև տարվա վերջ,որը կօգնի բացահայտել այն սոցիալական խմբերը, որոնց համար վտանգավոր է խաղամոլությունը։

«Չպետք է լինել այնքան մեղմ, որ գերշահույթ ստանան և այնքան խիստ, որ քաղաքացիները խաղան օտարերկրյա հարթակներում և ավելի վնաս տան քան Հայաստանի հարթակում խաղալու դեպքում է»,-ասաց Թունյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, նկատելով, որ օրենքով ի սկզբանե որոշվել էր շահութահարկը բարձրացնել 10%-ի, բայց հետո որոշվեց ոլորտում գործող
0.1%  տուրքը բարձրացվում է 0.2 %,  հիշեցրեց, որ ՓՄՁ-ները այդքան շահութահարկ են վճարում, իսկ խաղային բիզնեսի համար այն բարձր է համարել։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ երբ ՓՄՁ-ն բարձրաձայնում է, որ 10 % շահութահարկ  վճարելն անընդունելի է իրենց համար՝ նրանց չեն լսում, իսկ ի պատասխան գերշահույթ ունեցող խաղային բիզնեսի հիմնավորմանը, թե այն իր համար բարձր է՝ կառավարությունը հետքայլ է կատարում  և հրաժարվում է բարձրացնել այն։


 

Placeholder
Ըստ կառավարության 10%-ի շահութահարկը ՓՄՁ-ի համար բարձր չէ, բայց գերշահույթ ստացող կազինոների համար բարձր է. Թադևոս Ավետիսյան