Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զեղծարարները գումարները գողանում են հենց միանգամից սպառողներից, ոչ թե թիրախավորում են բանկերի համակարգերը. ԿԲ վերլուծաբան
«Ոչ մի ֆինանսական հաստատություն չի զանգի ու պահանջի բանկային գաղտնաբառ, քարտի pin կոդ, քարտի տվյալներ։ Իսկ երբ որ զանգում են, ներկայանում ֆինանսական հաստատության անունով, տվյալներ պահանջում, ուղղակի անջատեք հեռախոսը»,- ասուլիսում զեղծարարների թակարդը չընկնելու համար խորհուրդ է տալիս Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը։
Նա նաև նշեց, որ այդ զանգից հետո քաղաքացին կարելի է կապ հաստատել իր ֆինանսական հատատության հետ, բայց հետ չզանգել արդեն զանգահարած հեռախոսահամարով։
Կենտրոնական բանկի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանն ասաց, որ անձնական տվյալները դրանք ոչ միայն կոնկրետ անձին վերաբերող տվյալներն են, նաև մուտքի գաղտնաբառերը, մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերը։
«Սպառողները տալիս են իրենց մուտքի բանալիները, զեղծարարները դրանից օգտվում են»,- նշեց նա։
Կենտրոնական բանկի գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի վերլուծաբան Վլադիմիր Քառյանն ասաց, որ վերջին 3 տարիներին չունեն գրանցված դեպքեր, որ կիբեռհանցագործները թիրախավորեն հենց բանկերի համակարգերը ու դրանց միջոցով գումարներ կամ անձնական տվյալներ գողանան։
«Զեղծարարության 99,9 տոկոս դեպքերում թիրախավորվում են հենց սպառողները, այսինքն՝ ստեղծում են սցենարներ՝ գայթախղություն, որոշակի խուճապ, գումարները գողանում են հենց միանգամից սպառողներից»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։