Մասկը վստահ է, որ Զելենսկին ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններում
Քաղաքական
21:59 06/03/2025
Աշխարհ

Մասկը վստահ է, որ Զելենսկին ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններում

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու դեպքում մեծ տարբերությամբ կպարտվի։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Այս կերպ Մասկը պատասխանել է սոցիալական ցանցի X օգտատիրոջ գրառմանը, թե Կիևում ռեժիմի փոփոխությունը խաղաղության միակ ճանապարհն է։

«Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի։ Զելենսկին ջախջախիչ պարտություն կկրի», - գրել է Մասկը իր էջում։

Վերջին օրերին Իլոն Մասկը բավականին շատ հայտարարություններ է անում Կիևի ռեժիմի ղեկավարի պահվածքի և Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպման վերաբերյալ։

Placeholder
Մասկը վստահ է, որ Զելենսկին ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններում