Ռոնալդուն դիմել «Ռեալին»
Աշխարհում
17:40 06/03/2025
Աշխարհ

Ռոնալդուն դիմել «Ռեալին»

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» ծննդյան օրվա առթիվ։  Այսօր «արքայական» ակումբը նշում է հիմնադրման 123-ամյակը։

«Մադրիդի «Ռեալ»-ը 123 տարեկան է։ Շնորհավորում ենք մադրիդցիների ողջ ընտանիքին: Առաջ Մադրիդ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ պորտուգալացին Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 438 հանդիպում, դարձել 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի սկզբից 40-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս Ալ-Նասրում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Placeholder
Ռոնալդուն դիմել «Ռեալին»