Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջրվեժի դպրոցի 3-րդ հարկի դասարաններից մեկի պատուհանից 13-ամյա տղայի ընկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից 13 –ամյա տղայի ընկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մաս.
Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման։
Հիշեցնեն՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
«Ըստ օպերատիվ տվյալների՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում գտնվող դասաաններից մեկի պատուհանից ընկել է:
Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային, ապա տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- հայտնել էր shamshyan.com կայքը։