Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի. Թրամփ
Քաղաքական
21:56 07/03/2025
Աշխարհ

Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի. Թրամփ

«Հավատում եմ Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի»,-այսօր հայտարարել է ԱՄՆ Նախագահ Դոնալդր Թրամփը և հավելել. «Եթե Ուկրաինան չի ցանկանում կարգավորել իրավիճակը, մենք կհեռանանք։ Ես դա անում եմ մարդկանց կյանքը փրկելու համար»։

Նրա խոսքով Կիևին Վաշինգտոնի շարունակական աջակցությունը կախված կլինի խաղաղ բանակցությունների հարցում Ուկրաինայի դիրքորոշումից։

«Եվրոպական երկրները գաղափար անգամ չունեն, թե ինչպես ավարտել Ուկրաինայի կոնֆլիկտը»,-ասել է Թրամփը։

«ՌԴ-ն և Ուկրաինան պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Պետքարտուղար Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում»,- իր հերթին հայտնել է Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլթսը։

Placeholder
Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի. Թրամփ