Թրամփը հայտարարել է, թե Իրանը կլինի հաջորդ մեծ միջազգային հարցը
Քաղաքական
22:40 07/03/2025
Տարածաշրջան

Թրամփը հայտարարել է, թե Իրանը կլինի հաջորդ մեծ միջազգային հարցը

Համաշխարհային քաղաքականության հաջորդ թեժ հարցը լինելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ «հետաքրքիր օրեր են սպասվում»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հաջորդ բանը, որի մասին դուք կխոսելք, Իրանն է լինելու։ Ինչ է լինելու Իրանի հետ։ Առջևում մի քանի հետաքրքիր օրեր են սպասվում, սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ձեզ ասել», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մենք իջել ենք մինչև վերջին գիծը, երբ խոսքը վերաբերում է Իրանին: Հետաքրքիր ժամանակ է լինելու: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք հասել ենք մինչև վերջին պահը: Չի կարելի թույլ տալ որ նա միջուկային զենք ձեռք բերել», - ասել է Թրամփը:

Նա կանխատեսել է, որ «շատ շուտով ինչ-որ բան տեղի կունենա»։ «Հուսանք, որ մենք կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի: Ես սա չեմ ասում ուժից կամ թուլությունից, ես պարզապես փաստագրում եմ, որ ես կգերադասեի խաղաղ համաձայնագիրը, այլ ոչ թե մյուս տարբերակը: Բայց մյուս տարբերակը կլուծի խնդիրը», -պնդել է նախագահը:
 

Placeholder
Թրամփը հայտարարել է, թե Իրանը կլինի հաջորդ մեծ միջազգային հարցը