Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոլդովան պաշտոնապես միացել է «Եվրո վճարումների միասնական տարածք»-ին, որը կնվազեցնի դրամական փոխանցումների համար վճարները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Դորին Ռեսեանը։
Հունվարի 30-ին Մոլդովայի Ազգային բանկի ղեկավար Անկա Դրագուն հայտարարել է, որ հանրապետությունը հայտ է ներկայացրել Միասնական եվրո վճարումների գոտուն միանալու համար, ինչը կնվազեցնի ԵՄ-ից դրամական փոխանցումների արժեքը։
«Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես միանում է Եվրո վճարումների միասնական տարածքին (SEPA): Սա նշանակում է, որ եվրոյով դրամական փոխանցումներն այս ոլորտում բոլոր երկրների միջև կդառնան շատ ավելի արագ, անվտանգ և հասանելի:
Նրա խոսքով, սա հիանալի նորություն է ինչպես սփյուռքից եկած քաղաքացիների համար, ովքեր գումար են ուղարկում իրենց ընտանիքներին հայրենիքում, այնպես էլ ձեռնարկատերերի համար։ Այժմ բիզնեսները կկարողանան միջազգային վճարումներ կատարել և միջոցներ ստանալ նվազագույն գործարքային ծախսերով և առանց արժույթի տատանումների, ինչը նրանց ավելի մրցունակ կդարձնի եվրոպական շուկայում։