Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուսուցիչներին տարակարգի գումարների մի մասն է տրվել. Ոսկան Սարգսյան
«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները,ովքեր տարակարգով որակավորում են ստացել, լրագրողիս բողոքել են, որ հունվար ամսվա համար նախատեսված,տարակարգով տրվող գումարների մի մասն է իրենց փոխանցվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա նշում է.
«Տարակարգ ունեցող, տարբեր դպրոցների ուսուցիչներին նրանց հասանելիք գումարի տարբեր չափը, հասանելիքի 35֊60 տոկոսն է փոխանցվել, ուսուցիչները չգիտեն, թե դա ինչ տրամաբանությամբ է արվել։
Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մարզի ավագ դպրոցներում տարակարգով նախատեսված գումարները, ի տարբերություն Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների, ամբողջությամբ փոխանցվել են։ Տավուշի ուսուցիչները դժգոհում են, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևագրելու հսմար պետբյուջեում գումար կա, իսկ տարակարգով նախատեսվածը ուսուցիչներին վճարելու համար գումար չկա»։