Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սիրիայի նոր իշխանությունները հրետակոծում են երկրի Լաթաքիա նահանգի բնակավայրերը
Երկրի նոր իշխանություններին ենթակա սիրիական զինված ուժերը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների հետ բախումների ժամանակ հրետանիով հարվածում են Լաթաքիայի բնակավայրերին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նահանգում ունեցած իր աղբյուրը։
Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչները պատսպարվել են իրենց տներում, «իրավիճակը շատ ծանր է»։
Գործակալության աղբյուրը նշել է, որ Ջաբլե քաղաքի մերձակայքում կրակոցներ «լսվել են ողջ գիշեր»։
«Անհասկանալի է, թե որտեղից են ապստամբները ստանում աջակցությունը»,- հավելել է նա։