«Հրապարակ». Իրերն ու երևույթները նիկոլականի աչքերով տեսնելու և մանիպուլացնելու փորձեր
Օրվա մամուլ
08:52 07/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Իրերն ու երևույթները նիկոլականի աչքերով տեսնելու և մանիպուլացնելու փորձեր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի և արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երևույթները նիկոլականի աչքերով տեսնելու և մանիպուլացնելու փորձեր։ Զեկույցում տեղ է գտել բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքի մասին վիճակագրություն:

Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետևանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային և միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:

Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթություն է»։ Զեկույցը խորհրդարանում քննարկվելու և ընդունվելու է ի գիտություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Իրերն ու երևույթները նիկոլականի աչքերով տեսնելու և մանիպուլացնելու փորձեր