Ռուբեն  Վարդանյանի ուղերձի  բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին՝ «ազատության» մեջ գտնվողներին. Բագրատ Սրբազան
Հասարակություն
14:55 08/03/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանի ուղերձի բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին՝ «ազատության» մեջ գտնվողներին. Բագրատ Սրբազան

«Մեզ՝ բոլորիս, ցնցել է Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը։ Հուսամ՝ նաև հայ հասարակությանն ուղղված այդ ուղերձը  մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել»,- «Զրույց քաղաքացիների հետ» ձևաչափի շրջանակներում ասաց  «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանի խոսքով, Ռ. Վարդանյանը խոսում է արժեքների մասին՝ ինքնազոհողությունից սկսած, նաև սեփական կյանքով վճարելու ու հաղթանակ կերտելու մասին։

«Մարդիկ եղան, որոնք սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը և այլն, բոլոր ձևերի և այլնի մասին: Ինչո՞ւ, որպեսզի պատսպարվեն, որպեսզի սեփական մեղքը կամ սեփական անպատվությունը չընդունեն:

Նրանք չխոսեցին խորքային բովանդակության մասին։ Այդ բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին՝ «ազատության» մեջ գտնվողներին, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ մտածելու մեր ապրած կյանքի մասին, հենց այս օրերի, այս ժամին ապրած կյանքի մասին, մեր պատվի մասին, արժանապատվության մասին, Աստծո սիրո մասին, մեր երազների մասին, ձգտումների մասին»,- ասաց Սրբազանը:

Placeholder