Խամենեի. Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ
Քաղաքական
20:44 08/03/2025
Տարածաշրջան

Խամենեի. Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց ակնկալիքները»,- SNN-ի հաորդմամբ, ասել է նա Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որով առաջարկում էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Խամենեին ասել է, որ Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը «քաղաքակրթության խայտառակություն է»: Նա հավելել է, որ անհնար է ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հանցագործությունները և միաժամանակ հերքել Գազայի հատվածում իսրայելցիների հանցագործությունները։
 

Placeholder
Խամենեի. Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ