Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
12:35 08/03/2025
Հայաստան

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով,  ավելի վաղ, Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ ներկայացվեց մեղադրանք, որով անցնում են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գործիչներ և ազգային ազատագրական պայքարի ակտիվ դեմքեր:

«Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի  շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:
Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը»,-նշել է նա։

Placeholder