«Ժողովուրդ». Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի
Օրվա մամուլ
08:44 08/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի: Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը:

Մեր աղբյուրները նշում են նաև, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: Ինչո՞ւ, որովհետև Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի և, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 29-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ անակնկալ որոշվել էր Գրիգոր Մինասյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Սրբուհի Գալյանին, որից հետո Կիրակոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Փաշինյանն այն չէր ստորագրել: Հիմա Կիրակոսյանը, Փաշինյանից նեղացած, վերջնականապես որոշել է միայն դասախոսությամբ զբաղվել:

Նա ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի