Շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները
Սպորտ
23:30 08/03/2025
Հայաստան

Շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները:

ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը:

Անի Ավետիսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջնության շրջանակներում մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց միջազգային վարկանիշները:

Placeholder
Շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները