Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ վնասազերծել է զինված տղամարդու
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ Սպիտակ տան մոտ վնասազերծել է զինված տղամարդու։
«Կիրակի օրը՝ մարտի 9-ին, Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել արական սոռի սուբյեկտի վրա՝ իրավապահների հետ զինված բախումից հետո», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, դեպքի մասին հայտնել է Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին;
Նրա խոսքով՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել մի տղամարդու մասին, ով պատրաստվում է ինքնասպան լինել և այդ նպատակով Ինդիանայից Վաշինգտոն է մեկնել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է նրա մեքենան, որը կայանված է եղել Էյզենհաուերի գործադիր գրասենյակի շենքի մոտ՝ Սպիտակ տնից ոչ հեռու, իսկ հետո մոտակայքում տեսել են կասկածյալին: Ոստիկանների հետ հանդիպելուց հետո տղամարդը սկսել է զենքը թափահարել, ինչի հետևանքով նրա վրա կրակ են բացել:
Տղամարդը հոսպիտալացվել է, նրա վիճակի մասին տեղեկություն չկա։ Այլ զոհեր և վիրավորներ չկան։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։