Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքական
09:58 09/03/2025
Աշխարհ

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

«Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտի առաջին կեսին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է չինական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան իրանական Չաբահար նավահանգստի մոտ գտնվող ջրերում։

Placeholder
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն