Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել նախկին դատավոր Ելենա Խախալևային։ Այд մասին մարտի 10-ին հայտնել է fontanka.ru-ն՝ հղում անելով ադրբեջանանական լրատվամիջոցներին։
Խախալևային ձերբակալել են 2025 թվականի հունվարին Բաքվի օդանավակայանում։ Նույն ամսի 24-ին դատարանը նրան կալանավորել է 40 օրով, սակայն հետագայում խափանման միջոցը փոխվել է։
Ռուսաստանում Խախալևան հետախուզվում է խարդախության գործով։ Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, նախկին դատավորը հափշտակել է գրեթե 1,2 մլն ռուբլի և բացի այդ, երեք տարվա ընթացքում 127 օր բացակայել է աշխատանքից՝ խաբելով ժամանակացույցեր լրացնող աշխատակիցներին։
Խախալևային անվանում են «ոսկե դատավոր» դստեր համար թանկ հարսանիք կազմակերպելու համար, որի ժամանակ ելույթ էին ունեցել Նիկոլայ Բասկովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան։