Հայ երգի փոքրիկ իշխանը տոնում է 37-ամյակը
Մշակույթ
17:06 10/03/2025
Հայաստան

Հայ երգի փոքրիկ իշխանը տոնում է 37-ամյակը

Ժողովրդական արտիստ Գուրգեն Դաբաղյանն այսօր տոնում է ծննդյան 37-ամյակը։ Երգչի ինսթագրամյան էջը լի է ընկերների, հարազատների, հետևորդների շնորհավորանքներով։ 

Դեռ 6 տարեկանից Գուրգեն Դաբաղյանը սկսել է կատարել Սայաթ-Նովայի երգերը, 7 տարեկանում ձայնագրել է իր առաջին երգը։  8 տարեկանում  ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը՝ «8 տարեկան հրաշք մանուկը հայրենիքեն» խորագրով։

2000 թվականին  ԱՄՆ-ում կայացել է առաջին մենահամերգը, իսկ երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկե թագ և այդ օրվանից նրան կոչել «Հայ երգի փոքրիկ իշխան»։



Placeholder