Al Jazeera. Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերը Դամասկոսում հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը
Քաղաքական
10:37 10/03/2025
Աշխարհ

Al Jazeera. Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերը Դամասկոսում հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը

«Ներքին անվտանգության տնօրինության աշխատակիցները հետ են մղել տապալված ռեժիմի մնացորդների հարձակումը Դամասկոսի Մեզզե շրջանում անցակետի վրա»,- հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի աղբյուրը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի և հանրապետության նախկին նախագահի կողմնակիցների միջև։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը: Լուրը հայտնումէ ՏԱՍՍ-ը։

Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայի արևմուտքում իրավիճակի սրման սկզբից սպանվել է նախկին նախագահի 250 զինված կողմնակից, իսկ նոր իշխանությունների օրոք ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, որոնց մեծ մասը ալավիական համայնքից է։

Placeholder
Al Jazeera. Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերը Դամասկոսում հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը