Իրանցի փորձագետ. Թուրքիան փորձում է նոր աշխարհակարգ ձևավորել, ՀՀ-ն ու Իրանը պետք է համատեղ հակազդեն
Քաղաքական
14:02 10/03/2025
Հայաստան

Իրանցի փորձագետ. Թուրքիան փորձում է նոր աշխարհակարգ ձևավորել, ՀՀ-ն ու Իրանը պետք է համատեղ հակազդեն

«Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ փորձում է փոխել իրավիճակը և ձևավորել նոր աշխարհակարգ։ Որոշ երկրների, հատկապես Ադրբեջանի աջակցությամբ Էրդողանը փորձում է թյուրքական աշխարհ ստեղծել»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ, միջազգային հարաբերությունների, մեդիայի և ռազմավարական հետազոտությունների ոլորտի ճանաչված գիտնական և փորձագետ Էհսան Մովահեդյանը՝ զգուշացնելով Էրդողանի օրոք Թուրքիայի ավելի լայն հավակնությունների մասին:

«Նրանց առաջին նպատակը Սյունիքը նվաճելն է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանն ու Իրանը պետք է համատեղ հակազդեն ընդհանուր սպառնալիքներին։

Էհսան Մովահեդյանը նաև զգուշացրեց Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի հնարավոր բացման հետ կապված մարտահրավերներից։

Panorama.am-ի հարցին ի պատասխան Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին, որոնք շատ փորձագետների կողմից որակվում են որպես ցեղասպանություն, Մովահեդյանը զուգահեռներ անցկացրեց Հայոց ցեղասպանության հետ:

«Սա ցեղասպանություն է։ Դա այնքան պարզ է, սա այն է, ինչ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում 1915 թվականին: Սա է թուրքերի մտածողությունը։ Նրանք դա անում են տնտեսական, մշակութային մանիպուլյացիայի միջոցով, իսկ դրանից հետո մեղմ վերաբերմունքից անցնում են ծանր վերաբերմունքի»,- ասաց նա։

Իրանցի փորձագետը Հայաստանում է՝ մասնակցելու «Հայկական նախագծի» կողմից մարտի 10-13 կազմակերպած «Որոտան-3» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումին։ Նա պաշտպանում է Կովկասում Իրանի ավելի ակտիվ ներգրավվածության գաղափարը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական մարտահրավերների համապատկերում։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Իրանցի փորձագետ. Թուրքիան փորձում է նոր աշխարհակարգ ձևավորել, ՀՀ-ն ու Իրանը պետք է համատեղ հակազդեն