Կեսգիշերին մոտ Երևանում մեքենա է այրվել
Հասարակություն
08:35 10/03/2025
Հայաստան

Կեսգիշերին մոտ Երևանում մեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 9-ին, ժամը 23:06-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը՝ մասամբ։

Placeholder
Կեսգիշերին մոտ Երևանում մեքենա է այրվել