Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։
Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ Էրդողանը ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարի Անկարա այցի արդյունքները։
«Նախագահ Իլհամ Ալիևի մարտի 5-ին այցի ընթացքում մենք մասնակցել ենք Իգդիր-Նախիճևան գազատարի բացմանը, որը լիովին կապահովի գազի ինքնավարությունը առնվազն 30 տարի»,- ասել է նա։
Նրա խոսքով, հնարավորություն է ստեղծվել նաև «եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»։
Թուրքիայի նախագահը այնուհետև անդրադարձել է Եվրամիության երկրների հետ Անկարայի երկխոսության թեմային։