«Ժողովուրդ». Ինչ նոր հրահանգ են ստացել ուժային կառույցները Գյումրի կատարած այցից հետո
Օրվա մամուլ
08:57 11/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ նոր հրահանգ են ստացել ուժային կառույցները Գյումրի կատարած այցից հետո

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ:

Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցություններում և դաշինքներում ընդգրկված ցուցակների անձանց մասով կոմպրոմատների «փունջ» է պատրաստվում: Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգը ՔՊ-ի «սրտի» թեկնածու Սարիկ Մինասյանի ոչ հարազատ եղբոր միջոցով կիրագործվի, որը մարզում հայտնի` Շիրակի ԱԱԾ վարչության պետ Կամո Ներսիսյանն է: Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է Գյումրիում իշխանությունը «վերցնել»՝ անգամ ցուցարարներից մարդ «գողանալով»:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց այս հարցի վերաբերյալ զրուցել Սարիկ Մինասյանի հետ, սակայն որևէ ձևով նա չարձագանքեց մեր զանգերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Ինչ նոր հրահանգ են ստացել ուժային կառույցները Գյումրի կատարած այցից հետո