Այվազովսկու «Առագաստանավը փոթորկի մեջ» բնանկարը դարձել է աճուրդի թոփ-լոտը
Մշակույթ
17:24 11/03/2025
Աշխարհ

Այվազովսկու «Առագաստանավը փոթորկի մեջ» բնանկարը դարձել է աճուրդի թոփ-լոտը

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես  Այվազովսկու «Առագաստանավը փոթորկի մեջ» բնանկարը, որը երիզված է նկարչի՝ մոլբերտի մոտ արված հայտնի լուսանկարի շրջանակով, դարձել է «Լիտֆոնդ» աճուրդային տան թոփ- լոտը: Նկարն աճուրդում վաճառվել է 3,6 մլն ռուբլով։

Կտավի վրա պահպանվել է «Այվազովսկի 1887» թանաքով ստորագրությունը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, 1887 թվականին Այվազովսկին նշել է իր գեղարվեստական գործունեության 50-ամյակը և այդ ժամանակ ստեղծվել է նմանատիպ շրջանակներով ևս մի քանի գործեր։ Դրանք բոլորը նախատեսված էին որպես նվեր նկարչի ընկերների և ծանոթների համար։


 

Placeholder