Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիայում սկսվել է ամերիկա-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջընթաց է գրանցում Կիևի իշխանությունների հետ բանակցություններում։ Այս մասին CNN-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Առաջ ենք գնում»,- ասել է նա՝ պատասխանելով Ջիդդայում բանակցությունների ընթացքի մասին հարցին։
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ավարտվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը, որոնք քննարկում են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Իր հերթին CBS News-ի լրագրողը X-ում գրել է, որ քննարկումները դեռ ավարտված չեն, և կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։