«Փաստ». Դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին
Օրվա մամուլ
09:11 11/03/2025
Հայաստան

«Փաստ». Դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին

«Փաստ» թերթը գրում է.

«Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:

Ու հարցն արդեն միայն առանձին վերցրած Գյումրիում կամ Փարաքարում ընտրությունները չեն, այլ հանրային տիրապետող տրամադրություններն ու ընկալումները, որոնցից հիմնականն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, նրանց հայտարարություններն այլևս չեն ընդունվում: Տարիներ շարունակ Փաշինյանի ու նրա իշխանության շրջանառած «կտերն» ու «ստերը» այլևս գերազանցապես հեգնանք ու քմծիծաղ են հարուցում, եթե չխոսենք այլ արտահայտությունների մասին:

Ու հատկապես, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ թալանված «բրաբուսներ» վերադարձնելու մասին, շատերն են արդեն հակադարձում նրան, թե՝ դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին, ձեր «բրաբուսները» մեզ պետք չեն, հնամաշ «ռենջ-ռովերներն» էլ՝ հետը..»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Փաստ». Դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին