Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց. «Գեղարդ»
Իրավունք
17:50 12/03/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց. «Գեղարդ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն իր կայքում հոդված է հրապարակել Ադրբեջանում մարդկանց առևտրի դեպքերի մասին՝ ներկայացնելով վերջին տարիների զարգացումները և միջազգային արձագանքները:

2025-ին ադրբեջանական մամուլը հայտնեց, որ Պակիստանի FIA-ն ձերբակալել է Ադրբեջանից ղեկավարվող մարդկանց առևտրի հանցախմբի անդամների: Խմբի անդամները կեղծ փաստաթղթերով Պակիստանի քաղաքացիներին տեղափոխել են Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի:

Ադրբեջանում մարդկանց առևտուրը արձանագրվել է դեռ 2004-ին՝ հիմնականում կանանց սեռական շահագործման, տղամարդկանց հարկադիր աշխատանքի և երեխաների մուրացկանության դեպքերով: Չնայած միջազգային արձագանքին, իշխանությունները թաքցրել են իրական տվյալները:

2018-2022-ին հայտնաբերվել է 472 թրաֆիքինգի զոհ, որոնց 94%-ը կանայք են, 9-ը՝ անչափահասներ: 2005-2022-ին արձանագրվել է 1916 դեպք, 607 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության:

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2024-ի զեկույցում Ադրբեջանը կրկին դասվել է ռիսկային խմբում՝ որպես մարդկանց առևտրի զոհերի ծագման երկիր:

Մանրամասները՝ «Գեղարդի» կայքում:


 

Placeholder
Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց. «Գեղարդ»