Գիտական գերբանականություն. Lila Sciences-ի հավակնոտ ստարտափի  նկրտումները
Կրթություն, գիտություն
11:30 12/03/2025
Աշխարհ

Գիտական գերբանականություն. Lila Sciences-ի հավակնոտ ստարտափի նկրտումները

Արհեստական բանականության օգտագործման ուղղություններից մեկը հատկապես կարևորվում է։ New Tork Times-ի փոխանցմամբ, փորձագետները նշում են, որ շուտով այն մեծ դեր է ունենալու գիտական բացահայտումների,  զարգացման արագացման և փոխակերպման մեջ:

Ունենալով գիտական տվյալների հսկայական պաշարն՝ արհեստական բանականությունը խոստանում է ստեղծել նոր դեղամիջոցներ հիվանդությունների դեմ պայքարելու համար, նոր գյուղատնտեսություն՝ աշխարհի բնակչությանը կերակրելու համար և նոր նյութեր՝ կանաչ էներգիայի ստացումն ընդլայնելու համար։

Այպիսի տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Microsoft-ը և Google-ը, արտադրում են ԱԲ գործիքներ գիտության։

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացան այն գիտնականները, որոնք  օգտագործելով ԱԲ-ի հնարավարությունները, ստեղծել էին սպիտակուցներ:

Այս ամիս Lila Sciences-ը հայտարարեց գիտության մեջ ԱԲ-ի միջոցով հեղափոխություն իրականացնելու սեփական նկրտումների մասին։ Ստարտափը գործում է Մասաչուսեթ նահանգում գործոց Քեմբրիջի համալսարանում, երկու տարի  գաղտնի կերպով աշխատել է «գիտական սուպերինտելեկտի ստեղծման վրա, որը թույլ կտա լուծել մարդկության լրջագույն խնդիրները»։

Հիմնվելով գիտնականների խմբի փորձի ու նախնական 200 մլն դոլար ֆինանսավորման վրա՝ Lila Sciences-ը մշակել է ԱԲ ծրագիր, որը հետազոտում է ուսումնասիրված ու հրապարակված, ինչպես նաև քննարկման ու իրականացման ընթացում գտնվող հետազոտության տվյալները։ Այնուհետ ստարտափը հնարավորություն է տալիս ծրագրին կատարել ավտամատացված փորձարկումներ ֆիզիկական լաբորատորիաներում մի քանի գիտնականների օգնությամբ։

Տեխնոլոգիան ցուցադրող նախագծերում արդեն  Lila Sciences-ի ԱԲ-ն ստեղծել է նոր հակամարմիններ՝ հիվանդությունների դեմ պայքարելու համար և ստեղծել է նոր նյութեր՝ մթնոլորտից ածխածինը որսալու համար: Սա ընկերությանը հաջողվել է մի քանի ամսվա ընթացքում, մինչդեռ սովորական հետազոտությունների միջոցավ այս արդյունքին հասնելու համար տարիներ կպահանջվեին։

Լուսանկարը՝ սկզբնաղբյուրից։

Placeholder
Գիտական գերբանականություն. Lila Sciences-ի հավակնոտ ստարտափի նկրտումները