Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփ. Ուկրաինայի շուրջ բանակցություններում կքննարկվի տարածքների հարցը
Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկում են ոչ միայն հրադադարի, այլև տարածքային հարցը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։
«Մենք քննարկել ենք նաև տարածքներ և հարակից այլ հարցեր»,- ասել է նա՝ անդրադառնալով բանակցությունների ընթացքին։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ «շատ մանրամասներ» են քննարկվում, սակայն մանրամասներ չի հայտնել։ Խոսելով Ուկրաինայի համար հրադադարի հնարավորության և քննարկվող այլ առաջարկների մասին՝ նա հավելել է. «Կարծում եմ, որ դա իմաստ ունի Ռուսաստանի համար, կան նաև բազմաթիվ բացասական կողմեր Ռուսաստանի համար»: