«Հրապարակ». Ինչ է խոսել Փաշինյանը թուրք լրագրողների հետ
Օրվա մամուլ
09:00 12/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ է խոսել Փաշինյանը թուրք լրագրողների հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաև՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։

Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ինչ է խոսել Փաշինյանը թուրք լրագրողների հետ