Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ. Քրիստինա Վարդանյան
Հասարակություն
09:23 12/03/2025
Հայաստան

Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.

«Կրկին գարուն, կրկին սպասվող ծառահատումների մասին իրազեկում։ Հարավային շոգ քաղաքում՝ փողոցների երկայնքով հատել չորադիմացկուն, լայնասաղարթ բարձրաբուն թեղիներն ու տնկել խիստ խոնավասեր, փոքրասաղարթ գնդաձև կատալպաներ, որոնք չունեն օդի աղտոտման նվազեցման, խիտ ստվերի ապահովման և այլ Երևանի էկոխնդիրների նվազեցման գործառույթ, մեղմ ասած պրոֆեսիոնալ չէ։

Այդ բույսերը այգեպուրակային տարածքների համար են նախատեսված, ոչ թե խնդիրներով լի երևանյան փողոցների։ Նկարներում՝ կատալպան է փոքրիկ պարտեզում և թեղիները՝ Իրանի և Ալմաթիի փողոցներում։ Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ…»։

Placeholder
Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ. Քրիստինա Վարդանյան